ԱԺ-ն կքննարկի հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել, որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

«Հիշատակի օրն առաջարկվում է նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ: Հունվարի 27-ին մենք կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, կտոնենք Բանակի օրը»,- նշեց Ռուբինյանը:

Օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում, ընդունվելու դեպքում՝ այս տարվանից սկսած հունվարի 27-ը կսահմանվի ոչ աշխատանքային օր:

Հայերեն Español

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի