Ճապոնիայի վարչապետը մտադիր է արձակել խորհրդարանն արտահերթ ընտրությունների համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր գլխավորած կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) ղեկավարությանը հայտնել է խորհրդարանի ստորին պալատն արձակելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Le Monde պարբերականը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է  ԼԴԿ-ի գլխավոր քարտուղար Սյունիչի Սուձուկին:

Դա տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ սկսվի խորհրդարանի նստաշրջանը։

Ճապոնիայի նորարարական կուսակցության ղեկավարներից Հիրոֆումի Յոսիմուրան իր հերթին հայտնել է, որ վարչապետը հունվարի 19-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ իր որոշումը բացատրելու համար։

Տակաիչին նշանակվել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը 2025 թ. հոկտեմբերին, նրա կաբինետն ունի մոտ 70% հավանության վարկանիշ։ Իշխող դաշինքը խորհրդարանի ստորին պալատում ունի միայն չնչին մեծամասնություն, ինչը խոչընդոտում է նրա կարողությանը՝ առաջ մղելու վարչապետի հավակնոտ քաղաքական օրակարգը։

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը