Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների. Bloomberg

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մտադիր են առաջիկայում այցելել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Հրատարակության աղբյուրները, որոնք ծանոթ են իրադրությանը, հայտնել են, որ ուղևորության պլանավորումը դեռևս չի ավարտվել, սակայն հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամսին։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Պուտինին ներկայացնել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու պլանի նոր տարբերակ։ Սպասվում է, որ քննարկումները կվերաբերեն անվտանգության երաշխիքներին, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն կարգավորումից հետո։

Ուիթքոֆը և Քուշները Պուտինի հետ հանդիպել են 2025 թ. դեկտեմբերին։ Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ դեռևս պարզ չէ, թե ՌԴ նախագահն ինչպես կարող է ընկալել նրանց հետ երկրորդ հանդիպումը, և սա է հիմնական խոչընդոտը ուղևորության ամսաթիվը նշանակելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում