Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի բոլոր գործողությունները միտված են Իրանի գործերին ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելուն, սակայն Վաշինգտոնն անհաջողության կմատնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունում։

«ԱՄՆ-ի երևակայություններն ու քաղաքականությունն Իրանի նկատմամբ հիմնված են ռեժիմի փոփոխության վրա, իսկ պատժամիջոցները, սպառնալիքները, կազմակերպված անկարգությունները և քաոսը ծառայում են որպես ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելու միջոց», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության նամակում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Իրանական ներկայացուցչությունում նշել են, որ «այս սցենարն արդեն քանիցս ձախողվել է»։

«Իրանի ժողովուրդը կպաշտպանի իր երկիրը, և, անկասկած, սա (խմբ.՝ Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերը) կրկին անհաջողությամբ կպսակվի», - ամփոփել են մշտական ​​​​ներկայացուցչությունում։

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

Իրան

Իրանում, ըստ ակտիվիստների, զոհերի թիվը գերազանցել է 2500-ը. Թրամփը խոստացել է օգնել

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները