Հայաստան

ՀՀ ՊՆ-ն հերքում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները այլ երկրի քաղաքացիներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում