Կառավարությունը նախատեսում է ընդլայնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ծառայության ժամկետն ու պատվովճարի չափը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Զինված ուժերի «Պաշտպան հայրենյաց» ծրագրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գործող 5 տարվա պայմանագրից բացի, զինծառայողները հնարավորություն կունենան կնքել ևս 2 կամ 5 տարով պայմանագիր:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 5 տարով է, իսկ ծառայության ավարտին տրվում է 5 մլն դրամ պատվովճար։ Պայմանագիրն ավելացնում ենք ևս 2 և 5 տարով, որի արդյունքում՝ 1.5 մլն դրամ կտրվի 2 տարվա համար, իսկ 5 տարի ծառայելու պարագայում՝ ևս 5 մլն դրամ, այսինքն՝ 10 տարվա ընթացքում, 10 մլն դրամ պատվովճար»,- ասաց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը նշեց՝ այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն է իրականացնում 4234 զինվորական, որոնց թիվը շարունակաբար աճում է:  

Հայերեն English Español فارسی Русский

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար