Հայաստան

Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել  քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակեցումը: Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ: Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:   

Վարչապետը կարևորել է  գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում