Եվրոպա

Չեխիան վիզայի տրամադրման գործընթացում կօգտվի վիզա կենտրոնի ծառայություններից

1 րոպեի ընթերցում

Չեխիան վիզայի տրամադրման գործընթացում կօգտվի վիզա կենտրոնի ծառայություններից

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը վիզայի տրամադրման գործընթացում կօգտվի վիզա կենտրոնի ծառայություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

«Առաջիկայում կմեկնարկի Հայաստանում կարճաժամկետ վիզաների դիմումների մշակման ծառայությունների արտաքին տրամադրման կոնցեսիայի ընթացակարգը: Հայտերը կարող են ներկայացվել միայն էլեկտրոնային եղանակով: Կոնցեսիոն ընթացակարգի մեթոդն ու պայմանները պարունակող հղումը, որի միջոցով կարող են ներկայացվել մրցութային հայտերը, կհրապարակվեն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության կայքում՝ կոնցեսիոն ընթացակարգի բացման ժամանակ»,- գրել է դեսպանը:

Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ-ին: 2015 թվականին Երևանում բացվել է Չեխիայի դեսպանատունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում