Եվրոպա

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը՝ տիկնոջ Լետիսիայի հետ կայցելի Սեուտա, որը հուլիսի վերջին տուժել է միգրացիոն ճգնաժամից։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է EFE լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ ուղևորությունն այդ քաղաք, ինչպես նաև Մելիլյա, պլանավորված է հոկտեմբերի 13-ին և 14-ին։

RTVE հեռուստառադիոընկերության տվյալներով՝ վերջին անգամ Իսպանիայի միապետը պաշտոնական այց է կատարել Սեուտա և Մելիլյա 2007 թվականին, երբ թագավոր էր պետության ներկայիս ղեկավարի հայրը՝ Խուան Կառլոս I-ը։ Այդ ժամանակ այցը հանգեցրել էր դիվանագիտական ​​ճգնաժամի Իսպանիայի և Մարոկկոյի միջև:

Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ կարողացել են հասնել Սեուտա լողալով կամ ծանծաղուտով։ Ճգնաժամի պատճառով Մադրիդը որոշել էր գործի դնել զինվորականներին բնակավայրում անվտանգության ապահովման  նպատակով։ Իշխանությունների գնահատմամբ՝ քաղաք կարող էր ներթափանցել մինչև 80 հազար մարդ, սակայն ենթադրվում է, որ անօրինական միգրանտների ճնշող մեծամասնությունն արդեն  վերադարձել է Մարոկկո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում