Առանց անկախ դատարանների անհնար է հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Առանց անկախ դատարանների անհնար է ինչպես քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքում։ 

«Ժողովրդավարական պետության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ինստիտուտների առկայությամբ, այլ դրանց իրական արդյունավետությամբ։ Այդ համակարգի առանցքում գտնվում է դատական իշխանությունը՝ որպես սահմանադրական կարգի պահպանման և իրավունքի գերակայության գլխավոր երաշխավոր։

Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության։ Դատարանների անկախությունը և անաչառությունը ժողովրդավարության ձևական հատկանիշ չեն, այլ դրա բովանդակային էությունը։ Առանց անկախ դատարանների անհնար է ինչպես քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ։

Դատական իշխանության նկատմամբ վստահությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ արդարադատությունը ոչ միայն իրականացվում է, այլ նաև ընկալվում է որպես արդար, մատչելի և թափանցիկ։ Այդ վստահությունն է, որ կապում է քաղաքացուն պետության հետ և ամրապնդում իրավական պետության հիմքերը։

Դատական իշխանության անկախությունը սահմանադրական արժեք է և միաժամանակ բարձր պատասխանատվություն։ Այն պահանջում է, որ դատավորը յուրաքանչյուր որոշում կայացնի բացառապես օրենքի և սեփական խղճի հիման վրա՝ զերծ մնալով ցանկացած ազդեցությունից։ Այդ սկզբունքի պահպանումը վճռորոշ նշանակություն ունի ողջ պետական համակարգի հավասարակշռության համար։

Այս օրը նաև առիթ է գնահատելու դատական համակարգի ներկայացուցիչների կատարած ծառայությունը։ Ձեր աշխատանքը կարևոր դեր ունի Հայաստանում իրավունքի գերակայության և ժողովրդավարական պետականության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ շարունակական և հետևողական ջանքերով մենք կկարողանանք զարգացնել դատական իշխանություն, որը լիարժեքորեն կկատարի իր սահմանադրական առաքելությունը և կծառայի հանրային շահին։

Շնորհավորում եմ ձեզ Դատական իշխանության օրվա առթիվ և մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»,– ասել է հհ նախագահը։ 

Հայերեն العربية English Español فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն