Եվրահանձնաժողովը կներկայացնի միգրացիոն քաղաքականության խստացման պլան. Euractiv

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը փետրվարին կներկայացնի միգրացիոն քաղաքականության խստացման պլան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euractiv հարթակը՝ վկայկոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Հրատարակության տվյալներով՝ ապաստան տրամադրելու և միգրացիայի հարցերի վերաբերյալ հրապարակման ներկայացվող հնգամյա ռազմավարությունը նախատեսում է միգրանտների վերադարձի միջոցառումների ուժեղացում, սահմանային վերահսկողության խստացում, ինչպես նաև ԵՄ-ի՝ ապաստանի հարցերով գործակալության գործունեության հնարավոր վերանայում։

Լրատվական հարթակը նշում է, որ փաստաթուղթը սահմանում է վեց առաջնահերթություն՝ դիվանագիտություն միգրացիոն ոլորտում, Եվրամիության սահմանների ամրապնդում, միգրացիայի և ապաստանի տրամադրման արդար, կայուն և հարմարեցվող համակարգ, միգրանտների վերադարձ և հետ ընդունում, օրինական երթուղիներ և աշխատանքային շարժունակություն, ֆինանսական ռեսուրսների ռազմավարական օգտագործում՝ զուգորդված օպերատիվ աջակցության ընդլայնմամբ։

Euractiv-ի տվյալներով՝ ԵՄ-ն նաև քննարկում է ինստիտուցիոնալ փոփոխությունների անցկացումը։ Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականին ԵՄ ապաստանի հարցերով գործակալության հիմնադիր կանոնակարգում կարող են ուղղումներ մտցվել, ինչը թույլ կտա ընդլայնել գերատեսչության դերը։

Ավելի վաղ Financial Times թերթը գրել էր, որ ԵՄ երկրները պնդում են ձեռնարկել ավելի խիստ միգրացիոն միջոցառումներ, որոնք որոշ դեպքերում նմանվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը