Ռուսաստան

Telegram-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Telegram-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել

Ռուսաստանի Դաշնության տարածքում խափանումներ են արձանագրվել Telegram-ի աշխատանքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Downdetector-ի տվյալները։

Հարթակի տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում սոցիալական ցանցի աշխատանքից դժգոհել է 1305 բաժանորդ։

Downdetector-ի տվյալի համաձայն՝ բաժանորդների 53 տոկոսը նշել է, որ խափանումներ կան հեռախոսի համար նախատեսված հավելվածում, 25 տոկոսը դժգոհել է ծանուցումների ստացման համակարգից, 12 տոկոսը նշել է, որ խափանումներ կան ընդհանուր աշխատանքում, իսկ 1 տոկոսը նշել է, որ այլ տեսակի խնդիրներ են արձանագրվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում