Հայաստան

Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել պոլիկլինիկաներում՝ տեղում ծանոթանալով առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շրջայցի տեսանյութը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը:

Հայաստանում ներդրված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում