ԵՄ երկրները հավանություն են տվել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ կնքված համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունները կանաչ լույս են տվել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի՝ Լատինաամերիկյան երկրների կազմակերպության հետ համաձայնագիր կնքելուն, որը հիմք կհանդիսանա Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 700 միլիոն մարդկանց միավորող լայնածավալ առևտրային բլոկի ստեղծման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«ԵՄ անդամ պետությունների որակյալ մեծամասնությունը աջակցեց ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ ներսում տարիներ շարունակ տեղի ունեցած ներքին տարաձայնություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, մինչդեռ Բելգիան ձեռնպահ է մնացել։

ԵՄ երկրների մեծամասնության կողմից աջակցությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ անդամ պետությունները ձեռնարկել են պաշտպանիչ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ավելի խիստ վերահսկողություն սահմանել ԵՄ շուկայի նկատմամբ՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրներից ներմուծման պատճառով խոշոր խափանումները կանխելու համար։

 

 

 

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ