Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Վահան Կոստանյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան, որն արտահայտվում է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի միջոցով: Վերահաստատվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։ 

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների և կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև TRIPP ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում