Մարզեր

Գեղարքունիքում 2025-ին իրականացվել է ճանապարհաշինական 15 խոշոր ծրագիր, հիմնանորոգվել է 2 կամուրջ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2025-ին իրականացվել է ճանապարհաշինական 15 խոշոր ծրագիր, հիմնանորոգվել է 2 կամուրջ

Գեղարքունիքի մարզում  2025 թվականին իրականացվել են Ճանապարհաշինության մեծածավալ աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ իրականացվել է ճանապարհաշինական 15 խոշոր ծրագիր, որոնց արդյունքում հիմնանորոգվել են 28,4 կմ, միջին նորոգման ենթարկվել 34,4 կմ տարբեր նշանակության ավտոճանապարհներ։ Հիմնանորոգվել է 2 կամուրջ, իրականացվել են Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի վարչական տարածքում առկա սողանքային հատվածի անցանելիության ապահովման աշխատանքները։

Ընդհանուր առմամբ, ներառյալ սուբվենցիոն ծրագրերը, Գեղարքունիքի մարզում 2025 թվականին հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել 128 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, որոնց իրականացման նպատակով կատարված ներդրումները կազմել են շուրջ 14,1 միլիարդ դրամ։  

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում