Փեզեշքիանն ուժայիններին կոչ է արել զսպվածություն դրսևորել ցուցարարների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել անվտանգության ուժերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել երկրում արդեն 12 օր շարունակվող ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից կամ հարկադրանքից, - ասել է նախագահը Al-Araby հեռուստաընկերությամբ հեռարձակված հայտարարության մեջ։ - Պետք է ցուցաբերվի առավելագույն զսպվածություն, պետք է դիմել երկխոսության, խաղաղ շփման և լսել Իրանի ժողովրդի պահանջները»։

Հունվարի 8-ին Թեհրանում, Թավրիզում և Մաշհադում տեղի են ունեցել լայնածավալ ցույցեր։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և պահանջել են կենսապայմանների բարելավում։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ հաղորդում են ցույցերի մի քանի օրվա ընթացքում 31-ից 45 զոհի մասին։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան նաև իրավապահներ։  

Ռեզա Փահլավին, որն այժմ ապրում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, և որի հայրը գահընկեց էր արվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ, իրանցիներին կոչ է արել «դուրս գալ փողոց և միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին»։

Իրան

Իրանում ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից