Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը

2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներն ամբողջովին կամ մասնակի կասեցրել է 39 երկրների քաղաքացիների, ինչպես նաև Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրումը ամբողջությամբ կասեցվում է, սակայն որոշ բացառություններով։ 

«Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում