Մարզեր

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հյուրընկալել են Գյումրիի դպրոցների աշակերտներին

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հյուրընկալել են Գյումրիի դպրոցների աշակերտներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի և Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, այցերը կրել են ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են իրենց համար գործնական նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում