Իրան

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 8-ի առավոտյան մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը, այցի շրջանակում Արաղչին կհանդիպի Լիբանանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Նախօրեին կառավարության նիստում խոսելով լրագրողների հետ՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել էր իրանական կողմի հանձնառությունը Լիբանանի հետ հարաբերությունները ընդլայնելու հարցում՝ նշելով, որ տնտեսական համագործակցության հարցը կենտրոնական է լինելու առաջիկա այցի ընթացքում։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում