Միացյալ Նահանգներ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՌԴ դրոշի ներքո ընթացող լցանավի կալանումից հետո հետևում է մի քանի այլ նավերի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՌԴ դրոշի ներքո ընթացող լցանավի կալանումից հետո հետևում է մի քանի այլ նավերի

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը առափնյա պահպանության կողմից Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո ընթացող Marinera լցանավի կալանումից հետո հետևում է ևս մի քանի նավի։

«Արդարադատության նախարարությունը մի քանի այլ նավերի է հետևում նմանատիպ հարկադրական միջոցների համար. ցանկացած նավի վրա գտնվող ցանկացած մարդ, որը չի ենթարկվում առափնյա պահպանության կամ այլ դաշնային պաշտոնյաների ցուցումներին, հետապնդման կենթարկվի օրենքի համապատասխան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Բոնդին X սոցիալական ցանցում։

Նա նաև պարզաբանել է, որ Marinera լցանավի անձնակազմի նկատմամբ հետաքննություն է սկսվել «առափնյա պահպանության հրամանները չկատարելու» համար, և ակնկալվում է, որ կառաջադրվեն քրեական մեղադրանքներ։

Ռուսական դրոշի ներքո ընթացող Marinera լցանավը հունվարի 7-ին կալանվել է ԱՄՆ-ի առափնյա պահպանության կողմից Հյուսիսային Ատլանտիկայում։

Mirror-ի և Daily Mail-ի տվյալներով՝ նավն այժմ ուղևորվում է դեպի Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր։

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Marinera նավթի լցանավի անձնակազմը ԱՄՆ-ում կկանգնի դաշնային դատարանի առջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում