Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած բախումները ոստիկանների շրջանում հանգեցրել են զոհերի և վիրավորների

2 րոպեի ընթերցում

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմուտքում՝ Չհարմահալի Լորդեգան քաղաքում և Բախտիարի նահանգում, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրավապահ մարմինների աշխատակիցներից 2 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, մասնավորապես, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվական գործակալության՝ հունվարի 7-ին, ժամը 10-ի սահմաններում առևտրականների և խանութպանների մի խումբ փակել է իրենց խանութները և սկսել է հավաքվել, հանրահավաքներ անցկացնել և կարգախոսներ վանկարկել, ինչից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։ Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը, ըստ գնահատականների, եղել է մոտ 300 հոգի։ 

«Անվտանգության ուժերի վրա կրակոցների հետևանքով 2 մարդ նահատակվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Այս բախումների ընթացքում ցուցարարները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր»,-նշել է գործակալությունը։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից առևտրականները բողոքի ակցիաներ են սկսել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրանական ռիալի կտրուկ արժեզրկման առնչությամբ։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների հաղորդումների՝ բողոքի ցույցերի մասշտաբներն ընդլայնվել են՝ ընդգրկելով տարբեր քաղաքներ երկրի տարբեր նահանգներում։

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինն արդեն հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։ Երկրի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում զոհերի մասին։

 

 

 

Հայերեն

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ

Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ