Անահիտ Ավանեսյանն այցելել է համընդհանուր ապահովագրության շրջանակներում թանկարժեք բուժօգնություն ստացած պացիենտի

1 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 7-ին, ժամը 14:00-ի դրությամբ արդեն գրանցվել է 11651 այց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 7-ին, ժամը 14:00-ի դրությամբ արդեն գրանցվել է 11651 այց: Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»,- գրել է Ավանեսյանը:

 

Հայերեն Русский