Չինական մարսագնացից ստացված տվյալները ցույց են տվել, որ 750 միլիոն տարի առաջ Մարսի վրա ջուր է եղել

2 րոպեի ընթերցում

Չինացի երկրաբանները, վերլուծելով «Չժուժուն» մարսագնացի տվյալները, հանգել են այն եզրակացության, որ մոտ 750 միլիոն տարի առաջ Մարսի մակերևույթին դեռևս պահպանվել է ջուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

Ինչպես ցույց է տվել Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետազոտությունը, Կարմիր մոլորակի վրա զգալի ծավալներով ջուր է գոյություն ունեցել մի քանի հարյուր միլիոն տարի ավելի երկար, քան ենթադրվում էր նախկինում։

Մարսագնացից ստացված տվյալները վկայում են, որ դրա վայրէջքի վայրը ծածկված է մոտավորապես 4 մետր հաստությամբ համասեռ նստվածքային շերտով, որի տակ գտնվում են խառնարաններ։ Առաջատար հետազոտող Լյու Իկեն բացատրել է, որ այդ շերտի հավասարաչափ հաստությունը և անընդհատությունը թույլ չեն տալիս դրա առաջացումը կապել հրաբխային ակտիվության կամ քամու ազդեցության հետ։ Նրա կարծիքով՝ առավել հիմնավորված բացատրությունն այն է, որ այդ ժամանակաշրջանում տարածքը գտնվել է ջրային նստվածքային միջավայրում, որը հիշեցնում է ծանծաղուտ կամ խոշոր լիճ։

Նա նաև նշել է, որ տվյալների համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս մարսագնացի վայրէջքի գոտում կայուն ​​ջրային ակտիվության առկայություն մոտ 750 միլիոն տարի առաջ։

Նախկինում գիտնականները կարծում էին, թե Մարսը զարգացման չորային փուլ է անցել մոտ 3 միլիարդ տարի առաջ։

«Չժուժուն» մարսագնացը վայրէջք է կատարել Ուտոպիա հարթավայրի հարավային մասում 2021 թ. մայիսին։ 2022 թ. մայիսի դրությամբ մարսագնացը հաղթահարել է գրեթե 2 կմ մոլորակի մակերևույթով և հավաքել զգալի քանակությամբ գիտական ​​տեղեկատվություն:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ