Եվրոպայում ձյան առատ տեղումների պատճառով խաթարվել է օդային և ցամաքային հաղորդակցությունը

2 րոպեի ընթերցում

Արևմտյան Եվրոպայում ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել, ճանապարհներ են արգելափակվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փարիզում առատ տեղումներ են գրանցվել առավոտյան, իսկ Մեծ Բրիտանիայի հարավում ավելի շատ տեղումներ են սպասվում հունվարի 8-ին և 9-ին։ Հունվարի 6-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի մեծ մասում արդեն ցուրտ եղանակի մասին նախազգուշացումներ էին արվել։

Նիդեռլանդական KLM ավիաընկերությունն Ամստերդամի «Սխիփհոլի» օդանավակայանում ավելի քան 600 չվերթ է չեղարկել։ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ավիաընկերություններին խնդրել է կրճատել Փարիզի «Շառլ դե Գոլի» օդանավակայանում չվերթերի 40%-ը, իսկ Օռլիի օդանավակայանում՝ 25%-ը։ Բրյուսելում ևս բազմաթիվ չվերթեր են չեղարկվել և հետաձգվել։

Նիդեռլանդների իշխանությունները մարդկանց հորդորել են հնարավորության դեպքում աշխատել տնից։ Ֆրանսիայի իշխանությունները շրջանների մեկ երրորդում արգելել են բեռնատարներին և դպրոցական մեքենաներին դուրս գալ փողոց։

Մեծ Բրիտանիայում էլ վարորդներին հորդորել են մեծ զգուշավորություն ցուցաբերել։ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում մերկասառույցի վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել, նշում է BBC-ն։

Հունվարի 6-ին հաղորդվել էր, որ Եվրոպայում եղանակային վատ պայմանների պատճառով տեղի ունեցած միջադեպերը 6 մարդու կյանք են խլել։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ