Հայաստանի մշակութային մի շարք կառույցներ 2025-ին էականորեն ավելացրել են սեփական եկամուտները

3 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող մի շարք մշակութային կառույցներ 2025 թվականին ակտիվ գործունեության և պետական ֆինանսավորման նոր մոդելի շնորհիվ կարողացել են ավելացնել սեփական եկամուտները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտեց՝ որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել մշակույթի ոլորտում, որքան գործող կառավարությունը։

Նա տեղեկացրեց՝ 2025 թվականին թատերահամերգային կառույցների կապիտալ հատկացումների ցուցանիշը 948 մլն դրամ է։ Գումարը տրամադրվել է ավելի քան տասը հաստատության։ «Խոսում ենք թե՛ նորոգման մասին, թե՛ արդիական սարքավորումների մասին, որոնք գնվում են՝ լուսային, ձայնային, որոնք հնարավորություն են տալիս բոլորովին այլ որակի մշակութային արտադրանք ստանալ, ինչն էլ ունենում է արդյունք»,-ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ սեփական եկամուտների առումով  աճ են գրանցել նաև թանգարանները. 2022-ին թանգարանները 770 մլն դրամ սեփական եկամուտ են ունեցել, իսկ 2025-ին՝ 1 մլրդ 662  մլն դրամի։ Գումարը թանգարաններն աշխատել են հիմնականում այցելությունների միջոցով։

«Այս տենդենցն առավել նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում, որտեղ մենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել։ 2022-ին 1 մլրդ 634 մլն դրամ է եղել, իսկ 2025-ին մենք խոսում ենք 4 մլրդ դրամի մասին, որը, կրկնում եմ, մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն են։ Պայմանները, որ ստեղծվում են, նպաստում են, որ կառույցները տնտեսական գործունեության ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն»,-նշեց նա։

Խոսելով ֆինանսավորման նոր մոդելի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ այն ենթադրում է հետևյալը՝ մշակութային հաստատության սեփական եկամուտները կրկնապատկվում են պետության կողմից։ «Սա նշանակում է, որ ինչքան  մշակութային հաստատությունը կարողանում է աշխատել, պետությունն այդ գումարը կրկնապատկում է։ Դա էապես ավելացրել է այն հաստատությունների բյուջեն, որոնք աշխատում են նոր մոդելով։ Այդ կառույցները կարողացել են էապես բարձրացնել վարձատրությունը»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ այդ մոդելով աշխատում են Երևանի օպերային թատրոնը, Ազգային տիկնիկային, Կամերային թատրոնները։ Այս տարի կլինեն հաստատություններ, որոնք կսկսեն աշխատել այդ մոդելով։ Անդրեասյանի համոզմամբ՝ մոդելի շնորհիվ մշակույթը դառնում է տնտեսության մի ճյուղ։

Անդրադառնալով մշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման համար տրամադրված պետական միջոցներին՝ Անդրեասյանն ասաց, որ 2022-ի 216 մլն դրամի համեմատ 2025-ին հատկացվել է 1 մլրդ 386 մլն դրամ։ «Խոսում ենք 23 հուշարձանի մասին, բայց մասնավորի հետ համագործակցությամբ ևս հուշարձաններ են վերականգնվում։ Ընդհանուր առմամբ՝ 48 հուշարձանի մասին է  խոսքը»,-նշեց Անդրեասյանն ու հավելեց՝ հուշարձանների մեջ մեծ թիվ են կազմում կրոնական բնույթի հուշարձանները։

Հայերեն

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար