Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի հայկական  Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում, վնասվել էր 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ուենցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։

Վնասված եկեղեցու հարցը 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Մաշալյանը քննարկել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։

Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցու հարակից սրահում համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատրիարքը, ներկայացնելով նաև Անկարա կատարած այցի արդյունքները, հայտնել է, որ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնման հարցը ներառվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության ծրագրում։

Հայերեն العربية English Türkçe 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը