Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ  դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին` ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից՝ նշելով, որ դեսպան Մկրտչյանը Հունաստանում ճանաչողական այցով գտնվող հայաստանցի ուսանողներին ներկայացրել է դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները։

 Մասնավորապես դեսպանը մանրամասնել է Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի և կրթական ոլորտներում  առկա փոխգործակցությունը, տարբեր ԲՈՒՀ-երի միջև գործող և հեռանկարային համագործակցության ծրագրերը։

Քննարկվել են նաև երկու երկրների ԲՈւՀ-երի համագործակցության համատեքստում երիտասարդական կառույցների միջև շփումների հաստատման, փորձի փոխանակման և փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է դեսպանության և Հունաստանում հայկական համայնքային կառույցների միջև առկա  համագործակցության առանձնահատկությունները։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում