Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը, սակայն «անհնար» է համարում Վենեսուելայի և Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև զուգահեռներ տանելը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Գրենլանդիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, մենք լիովին աջակցում ենք նրան, և մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում համեմատության համար (ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում)։ Եվրոպական հանձնաժողովը լիովին պաշտպանում է Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները», - ասել է նա:

Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։

Եվրոպա

Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. Թրամփ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

Եվրոպա

ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Հայերեն Русский