2026 թվականին բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2026 թվականին բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«2026 թվականի առաջին աշխատանքային օրն է, որը փորձում ենք սկսել բարձր տրամադրությամբ, որովհետև առանց դրա չենք կարողանալու մեր գործերն առաջ տանել, իսկ գործերը շատ են։ Իհարկե, 2025 թվականին բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, բայց բազմաթիվներն էլ մնացել են իրականացնելու 2026-ին և այդպես շարունակաբար։ Այնքան բան կա անելու, որ իմ մոտ կոնկրետ երկու գրատախտակի վրա չի տեղավորվում։ Եվ սա միայն մի մասն է այն ամբողջ ծավալի, որի համար պատասխանատու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և շատ փոքր մասն այն ծրագրերի, որոնց համար պատասխանատու է ամբողջ Կառավարությունը։ Ուզում եմ, որ այս տարի բոլորս պատասխանատու մոտեցում ցուցաբերել մեր անելիքները իրականացնելու տեսանկյունից, որովհետև միայն այդպես կկարողանանք հասնել արդյունքների՝ ունենալով ավելի լավ, ավելի բարեկեցիկ երկիր։  Իհարկե, ընթացքում կապի մեջ կլինենք մեր բոլոր անելիքների մասին, որովհետև աշխատում ենք շատ թափանցիկ, ոչինչ չունենք թաքցնելու մեր ժողովրդից, հակառակը՝ ամեն ինչ անում ենք հենց նրանց համար»,-նշել է Թորոսյանը։

Հայերեն Español

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս