Մարզեր

Արթիկ համայնքի տեխնիկայի պարկը համալրվել է 2 նոր աղբատար մեքենաներով

1 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքի տեխնիկայի պարկը համալրվել է 2 նոր աղբատար մեքենաներով

Արթիկ համայնքի տեխնիկայի պարկը համալրվել է 2 նոր աղբատար մեքենաներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից,  համայնքային միջոցներից մոտ 67 միլիոն դրամ գումար է հատկացվել և ձեռք բերվել 2 բոլորովին նոր «HOWO» մակնիշի բազմաֆունկցիոնալ աղբատար ավտոմեքենա՝ Արթիկ համայնքում որակյալ աղբահանության ապահովման նպատակով։

«Առաջիկայում Արթիկ համայնքի տեխնիկա-սարքավորումների պարկը համալրվելու է ևս 2 բոլորովին նոր աղբատար ավտոմեքենաներով և 1700 նոր, ժամանակակից աղբամաններով, որոնք դարձյալ ձեռք են բերվել համայնքային միջոցներով։ Գնված նոր ավտոմեքենաների և աղբամանների շնորհիվ համայնքի տարածքում ունենալու ենք բարձր որակի աղբահանություն, իսկ յուրաքանչյուր մեքենայի մեկանգամյա ավտոմատ բեռնվող աղբի ծավալը կազմում է մոտ 10,5 տոննա»,-նշեցին համայնքապետարանից՝ տեղեկացնելով, որ Արթիկ համայնքի ամբողջ տարածքում որակյալ աղբահանության իրականացումն Արթիկի համայնքապետարանի առաջնահերթություններից է, և 2026 թվականի հունվարից համայնքի ամբողջ տարածքի աղբահանությունն իրականացնելու է «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը՝ նոր ավտոմեքենաներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում