Աշխարհ

Լեհաստանի վարչապետը հայտարարություն է արել Ուկրաինայում հավանական խաղաղության հաստատման մասին՝ նշելով ժամկետներ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետը հայտարարություն է արել Ուկրաինայում հավանական խաղաղության հաստատման մասին՝ նշելով ժամկետներ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եվրոպական այլ առաջնորդների, Կանադայի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել առաջիկա շաբաթներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։ 

«Խաղաղությունը շատ մոտ է, անկասկած տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հիմք են տալիս հույս ունենալու, որ այս պատերազմը կարող է բավականին արագ ավարտվել, բայց դա դեռ հույս է, որը հեռու է հարյուր տոկոսանոց վստահությունից»,- ասել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետը պարզաբանել է, որ «խաղաղությունը շատ մոտ է» արտահայտությամբ նկատի ունի առաջիկա շաբաթները, այլ ոչ թե ամիսները կամ տարիները։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում