Աշխարհ

Գերմանիայի կանցլերը հայտարարել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը հայտարարել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների նոր փուլի մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչների միջև «Բեռլինի ձևաչափի» շրջանակում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլերի սոցցանցային X հարթակում արված գրառումը։ 

«Այսօր «Բեռլինի ձևաչափի» շրջանակում տեղի կունենա համաձայնությունների ևս մեկ փուլ եվրոպացի և կանադացի գործընկերների հետ», - գրել է Մերցը։

Նրա խոսքով՝ ձևաչափի մասնակիցները խթանում են խաղաղության գործընթացը։

«Այժմ բոլորից, այդ թվում՝ Ռուսաստանից, անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն», - հավելել է Գերմանիայի կանցլերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում