Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող ապօրինի ծագում ունեցող բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից:

Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 միլիոն դրամ
  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 78/100-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ
  • Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 824/1000-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ
  • Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 105 միլիոն դրամ
  • 207 միլիոն 452 հազար դրամ, որը պետք է բռնագանձվի Սերոբ Հարությունյանի անվամբ գրանցված, ինչպես նաև փաստացի նրան պատկանող գույքերի հաշվին:

Բռնագանձումը տեղի կունենա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

Հայերեն العربية

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26