Զրույց՝ պոեզիայի լեզվով. ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ԱՄՆ-ում հանդես կգա «Ձեռքդ տու՛ր, թռչե՜նք» ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

Թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, որի կերտած բազմազան կերպարները դաջվում են մարդկանց սրտերում, հանդիսատեսի հետ զրուցում է նաև պոեզիայի լեզվով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտիստը «Ձեռքդ տու՛ր, թռչե՜նք» պոետիկ ներկայացմամբ փետրվարի 19-ին հանդես կգա ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում՝ ՀԲԸՄ  սրահում՝ յուրաքանչյուրի հոգուն հասնող թեմաներ արծարծելով Տերյանի մեղմ, Չարենցի սթափեցնող բանաստեղծություններով, Վարդգես Պետրոսյանի ստեղծած պատկերներով։ Կարապետյանի հետ բեմում կլինեն դաշնակահար Կարեն Անանյանն ու թավջութակահար Արփենիկը՝ առավել ջերմացնելով երեկոն։

Դերասանի խոսքով՝ հանդիսատեսի հետ ուղիղ շփումը սիրո, կյանքի, հայրենիքի, պայքարի, չհանձնվելու մասին պարզ զրույց է մեծանուն գրողների բառերով:

Ըստ Կարապետյանի՝ որպեսզի էմոցիոնալ ալիքը ճիշտ ու ամբողջական լինի՝ կարևոր են ոչ միայն ընտրված ստեղծագործությունները, այլև դահլիճի լուսավորությունը, հանդիսատեսի հետ հեռավորությունը, աչքերի կոնտակտը և, իհարկե, երաժշտությունը՝ կենդանի հնչողությամբ։

Արտիստն առաջին անգամ է արտերկրում պոետիկ երեկոյով հանդես գալու։ Հուզվում է, քանի որ երեկոն նաև յուրատեսակ կամուրջ է լինելու հայրենիքից հեռու ապրող մարդկանց ու հայրենիքի միջև:

Մինչ արտերկիր մեկնելը Արթուր Կարապետյանը պոետիկ երեկոն ներկայացրել է նաև Երևանում և մարզերում։ Կարծում է՝ մարզաբնակները, որոնք մայրաքաղաք հասնելու դժվարություններ ունեն, պետք է բանաստեղծական խոսքին հանդիպեն հենց իրենց բնակավայրում:

Այն, որ մարզերի բնակիչները նման միջոցառումների կարիքն ունեն, փաստել է Հրազդանում կազմակերպված երեկոն, քանի որ դահլիճում ազատ տեղեր չեն եղել: Արթուր Կարապետյանի խոսքով՝ կարևոր է, որ հատկապես երիտասարդներն են տոմս գնում, գալիս, լսում, մտածում։

Դերասանական արվեստի հետ Կարապետյանի առաջին կապն 8-րդ դասարանում է եղել, երբ ընդունվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնին կից գործող ստուդիա: Հետո ճանապարհը նրան տարել է թատերական ինստիտուտ: Առաջին մեծ բեմելը եղել է 1987 թվականին. Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» համանուն ներկայացման մեջ Արթուր Կարապետյանը հանդես է եկել Սողոմոն Թեհլերյանի դերում։ Խաղացել է նաև «Ատամնաբույժն արևելյան», «Վերջին ուսուցիչը», «Վերջին կանգառը» բեմադրություններում։ Անմոռանալի են նրա կերտած կերպարները «Սպանված աղավնին» ֆիլմում, «Աննա» հեռուստանովելում։

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան