Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամանորյա տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված՝ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ռիսկը զգալիորեն բարձրանում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տոնական օրերին հաճախ օգտագործվում են երկար ժամանակ և ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ, ինչպես նաև իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք կարող են մարսողական համակարգի տարբեր խանգարումների պատճառ դառնալ։

Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին, աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ, պատրաստի կերակրատեսակներ գնելիս ստուգել դրանց պատրաստման և իրացման ժամկետները, պահպանման պայմաններն ու ջերմաստիճանը, կիսապատրաստված մթերքները օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել կրկնակի ջերմային մշակման, խմորեղենը և կրեմով տորթերը սառնարանում պահել առավելագույնը երեք օր, սնունդ պատրաստելուց առաջ և հում մթերքին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը, հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին տախտակներ և դանակներ, մանրազնին լվանալ կանաչին, մրգերն ու բանջարեղենը, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք եռացնել 15–20 րոպե, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։

Առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ մարսողության խանգարումների, սրտխառնոցի կամ որովայնային ցավերի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Հայերեն

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը