Հայաստան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է արևելյան սահմանագոտի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է արևելյան սահմանագոտի

Հայաստանի պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ:

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում