Միացյալ Նահանգներ

ԱԲ ոլորտում ամերիկյան առաջատար ստարտափները 2025-ին ներգրավել են ռեկորդային 150 միլիարդ դոլարի ֆինանսավորում

1 րոպեի ընթերցում

ԱԲ ոլորտում ամերիկյան առաջատար ստարտափները 2025-ին ներգրավել են ռեկորդային 150 միլիարդ դոլարի ֆինանսավորում

Արհեստական ​​բանականության ոլորտում ԱՄՆ խոշորագույն ստարտափներն անցնող տարվա ընթացքում ներգրավել են աննախադեպ ծավալի՝ 150 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով PitchBook-ի տվյալները։

Այս ցուցանիշը ներառում է OpenAI-ի 41 միլիարդ դոլարի ներդրումային փուլերը, Anthropic-ի 13 միլիարդը և Scale AI-ում Meta-ի 14 միլիարդանոց ներդրումը։ Բացի այդ, Anysphere-ը, Perplexity-ն և Thinking Machines Lab-ը այս տարի մի քանի անգամ ներգրավել են ռիսկային կապիտալ։

Վենչուրային (ռիսկային) ներդրողների և ոլորտի փորձագետների կարծիքով՝ ներգրավված կապիտալն ընկերությունների հիմնադիրներին կօգնի պաշտպանվել ներդրումային միջավայրի սառեցումից՝ արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների վրա մեծածավալ ծախսերի վերաբերյալ շուկայի մտահոգությունների խորապատկերում։ Որոշ ներդրողներ ստարտափներին խորհուրդ են տվել կուտակել պահուստներ՝ քանի դեռ արհեստական ​​բանականության վերափոխող ներուժի շուրջ ոգևորությունը բարձր է մնում։

Ներդրումների ծավալի առումով նախորդ ռեկորդը գրանցվել էր 2021 թվականին՝ 92 միլիարդ դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում