«Երևանյան բեսթսելեր». «Աշխարհի սահմանադրությունը» գիրքն՝առաջատար. փաստավավերագրական, նոյեմբեր, 2025

8 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքների։

Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքը  առաջին հորիզոնականում է։ Ընթերցողի առջև ճանաչողական պատմություն է՝ կազմված երեք գրքից՝ «Տեսիլ», «Կյանք» և «Համակարգ»։ Սա մի մարդու՝ ամբողջ մի կյանք ձգվող ճանապարհորդություն է, որին հայտնի են դարձել կեցության գաղտնիքները, որոնք նա շռայլորեն կիսում է ընթերցողի հետ, բայց, դրանով հանդերձ, նա ոչ թե հանդես է գալիս որպես խորհրդավոր ուղեկից, այլ իրական ընկեր է դառնում, որը հիշեցնում է մեզ վաղուց մոռացված ճշմարտությունների մասին։

Երկրորդ տեղում է Կոնստանտին Սարկիսյանի«Աշխարհի սահմանադրությունը. գիրք երկրորդ․ Կյանք»-ը։

Երրորդ տեղում է Կոնստանտին Սարկիսյանի«Աշխարհի սահմանադրությունը. գիրք երրորդ․ Համակարգ»-ը։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն չորրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» հինգերորդ տեղում է։ Ֆիլիպ Քոթլեր ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր եւ խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ: «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» գիրքը տարբեր խորհրդատվական ընկերությունների եւ մասնավոր հաճախորդների հետ աշխատելու տարիների փորձառության արդյունք է: Գրքում հեղինակն անդրադարձել է մարքեթինգում հանդիպող հիմնական թերություններին եւ թվարկել դրա տասը մահացու մեղքերը, թույլ կողմերը իրենց կիրառման տեսանկյունից: Նկարագրել է յուրաքանչյուր մեղքի հիմնա   կան ազդանշանները եւ առաջարկել լուծումներ:Իսկ ահա այդ լուծումների կիրառումը տասը մեղքերը կվերածի տասը պատվիրանների՝ մարքեթինգում արդյունավետության եւ եկամտաբերության հասնելու համար...

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» վեցերորդ տեղում է։«Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը:Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Յոթերորդտեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ութերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Իններորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Տասներորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74)գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Կոնստանտին Սարկիսյան,

 «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ»

Բաբելոն203
2Նոր

Կոնստանտին Սարկիսյան,

«Աշխարհի սահմանադրությունը. գիրք երկրորդ․ Կյանք»

Բաբելոն108
3Նոր

Կոնստանտին Սարկիսյան,

«Աշխարհի սահմանադրությունը. գիրք երրորդ․ Համակարգ»

Բաբելոն87
4-1

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ81
5*

Ֆիլիպ Քոթլեր,

 «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը»

Բուկինիստ70
6-2

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի58
7-5

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի51
8*

Նապոլեոն Հիլ,

 «Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ48
9*

Գարեգին Նժդեհ,

 «Չխրատվող ժողովուրդը»

հեղ հրատ39
10-2

Էրիկ Բեռն,

«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի38
Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն