Ռուսաստան

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է շուտով ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է շուտով ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին

Հարավային Կորեայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են շուտով բարելավվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին։

«Թվում է, որ արդեն շուտով Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն», - ասել է Լի Չժե Մյոնը։

Ավելի վաղ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը քանիցս հայտարարել էր, որ պահպանում է Ռուսաստանի հետ «անհրաժեշտ կապը», գլխավորապես Ռուսաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի միջոցով։

«Կապույտ տուն» պատմական համալիր վերադառնալուց հետո աշխատանքի առաջին օրը Լի Չժե Մյոնն այցելել է մամուլի կենտրոն, որտեղ աշխատում են հավատարմագրված լրագրողները։

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 29-ին ժամը 00.00-ից պաշտոնապես վերադարձել է Սեուլի հին կենտրոնում գտնվող «Չհոնվադե» (Կապույտ տուն) անվանումը կրող պատմական համալիր։

Վերադարձը տեղի է ունեցել մոտավորապես երեք տարի և յոթ ամիս անց այն բանից հետո, երբ նախագահական գրասենյակը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կառավարության օրոք տեղափոխվեց Յոնսանիում գտնվող պաշտպանության նախարարության համալիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում