Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու ցանկության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու ցանկության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը

Իրանը վճռական է տրամադրված շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ մեջբերելով երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, որ Երևանը ցանկանում է Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել՝ Բաղային նշել է, որ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն։

«Մենք վճռականորեն տրամադրված ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Նա ընդգծել է, որ Թեհրանն իր հարաբերությունները կարգավորում է ազգային շահերից ելնելով, և Հայաստանի հետ հարաբերություններն այդ առումով բացառություն չեն։

«Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի և խնդիրների, ու ընդհանուր շահերի հստակ ըմբռնման վրա»,-շեշտել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ Իրանը հարգում է այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու՝ պետությունների իրավունքը, քանի դեռ դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում