Մարզեր

Ախուրյան համայնքում ամփոփվել են 2025 թվականի մշակութային ձեռքբերումները

1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում ամփոփվել են 2025 թվականի մշակութային ձեռքբերումները

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ամփոփել են անցնող տարվա մշակութային հաջողությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շնորհակալագրեր է հանձնել «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ-ստուգատեսում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ազատանի մարզամշակութային կենտրոնի թատերախմբին։ Շնորհակալագրեր են ստացել են նաև թատերախմբի ղեկավար, դերասան Դավիթ Մարդոյանը և խմբի անդամ Արմեն Գասպարյանը՝ աչքի ընկնող դերասանական խաղի համար։ Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել թատերախմբի ստեղծագործական մոտեցումը, պրոֆեսիոնալ աշխատանքը և հանրապետական մրցույթում գրանցած արդյունքը՝ ընդգծելով, որ նման ձեռքբերումները մեծ պատիվ են համայնքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ գրանցված հաջողությունները կունենան շարունակական բնույթ։

«Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ-ստուգատեսն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արեա» մշակույթի և կրթության զարգացման ընկերության նախաձեռնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում