Մերձավոր Արևելք

Նեթանյահուն և Թրամփը կքննարկեն Գազայում հրադադարի հարցը

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն և Թրամփը կքննարկեն Գազայում հրադադարի հարցը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ապա արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող Թրամփի Մար-ա-Լագո հանգստավայրում։

Reuters-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահը փորձելու է առաջ մղել Գազայում փակուղում հայտնված հրադադարի հարցը։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն իսրայելական կողմի մտահոգություններն է հայտնելու Լիբանանում և Իրանում «Հեզբոլլահ» արմատական շարժման գործողությունների առնչությամբ։

Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ առաջիկա Թրամփ-Նեթանյահու հանդիպման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում