Աշխարհ

Նիգերի կառավարությունը հաստատել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագրի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Նիգերի կառավարությունը հաստատել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագրի նախագիծը

Նիգերի նախարարների խորհուրդը հաստատել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագրի նախագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Actu Niger լրատվական պորտալը։

«Հրամանագիրը թելադրված է ազգային տարածքի ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու, ինչպես նաև բնակչության, ինստիտուտների և պետության կենսական շահերը ցանկացած ներքին կամ արտաքին սպառնալիքից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այն սահմանում է ընդհանուր զորահավաք կազմակերպելու, նախապատրաստելու և անցկացնելու կարգը»,-բանաձևից հատվածներ է մեջբերում լրատվականը։

Հրամանագրի նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել ընդհանուր զորահավաքի հետ կապված դրույթներն ու միջոցառումները, այդ թվում՝ անհապաղ արձագանքել զորակոչի հրամաններին: Այն նաև նախատեսում է նյութական ռեսուրսների և տրանսպորտային միջոցների բռնագրավման հնարավորություն բանակի կարիքների համար։

Ուժի մեջ մտնելու համար հրամանագիրը պետք է ստորագրվի պետության ղեկավարի կողմից և հրապարակվի Նիգերի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

Նիգերի զինված ուժերի ներկայիս թվաքանակը կազմում է 40 հազար մարդ: Երկրի ղեկավարությունը պլանավորել է մինչև 2026 թվականը զինված ուժերի անձնակազմի թիվը հասցնել 100 հազարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում