Մթնոլորտային ցուրտ ճակատը երեկոյան կներխուժի Հայաստան. Սուրենյանը ներկայացրել է սպասվող եղանակը
1 րոպեի ընթերցում

Դեպի Հայաստան շարժվող մթնոլորտային ցուրտ ճակատը դեկտեմբերի 27-ի երեկոյան կներխուժի հանրապետություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձով հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր ուշ երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն՝ առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային առանձին գոտիներում կդիտվի նաև բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն»,- նշել է Սուրենյանը։
Գագիկ Սուրենյանը վարորդներին կոչ է արել անպայման վարել ձմեռային անվադողերով։