Եվրոպա

Լիտվան լքել է հակահետևակային ականներ արտադրելն ու օգտագործելն արգելող Օտտավայի կոնվենցիան

1 րոպեի ընթերցում

Լիտվան լքել է հակահետևակային ականներ արտադրելն ու օգտագործելն արգելող Օտտավայի կոնվենցիան

Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունը, պահելը և փոխանցելը այլ կողմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

«Անցել է 6 ամիս, ինչ մենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ծանուցել ենք կոնվենցիայից դուրս գալու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ նշել էր երկրի Պաշտպանության նախարարի տեղակալ Կարոլիս Ալեքսան, Օտտավայի կոնվենցիան լքելով, Լիտվան հնարավորություն է ստանում 2026 թվականին Ֆինլանդիայի հետ արտադրել հակահետևակային ականներ՝ սեփական կարիքների և Ուկրաինային փոխանցելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում