Ռուսաստան

Ռուսաստանը և Ղազախստանը հետաձգել են նոր հրթիռի արձակումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ղազախստանը հետաձգել են նոր հրթիռի արձակումը

Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-5» նոր հրթիռի առաջին փորձնական արձակումը, որը նախատեսված էր 2025 թվականի վերջին, տեղի չի ունեցել և հետաձգվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Նախագծի գործընկերները՝ Ռուսաստանի պետական ​​«Ռոսկոսմոս» կորպորացիան և Ղազախստանի ազգային տիեզերական գործակալությունը՝ «Կազկոսմոս»-ը, որոշել են անցկացնել ինչպես համակարգերի, այնպես էլ գետնի սարքավորումների լրացուցիչ ստուգումներ։

«Հրթիռի արձակումը հետաձգելու որոշումը տեխնիկական բնույթի է, ռուս-ղազախական համատեղ «Բայտերեկ» տիեզերական նախագծի մասնակիցները մտադիր են ապահովել համակարգերի կայուն աշխատանքը ինչպես նորմալ, այնպես էլ ոչ նորմալ ռեժիմներով, ինչպես նաև ապահովել թռիչքային փորձարկումների պատրաստվածությունը և հրթիռի առաջին արձակման անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Ռոսկոսմոսը» հաստատել է, որ «Բայտերեկ» ծրագիրը գտնվում է իր եզրափակիչ փուլում, սակայն չի նշել «Սոյուզ-5»-ի արձակման նոր ամսաթիվ՝ հավելելով, որ այն կորոշվի ծրագրի մասնակիցների կողմից համաձայնեցված բոլոր ընթացակարգերի վերստուգման արդյունքների հիման վրա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում