Եվրոպա

Սեբորգայի «Միասնության ծառը»․ ինչպես 11-ամյա Նիկոլեն միավորեց իտալացի և հայ երեխաներին

1 րոպեի ընթերցում

Սեբորգայի «Միասնության ծառը»․ ինչպես 11-ամյա Նիկոլեն միավորեց իտալացի և հայ երեխաներին

Իտալիայի Լիգուրիա նահանգի փոքրիկ Սեբորգա գյուղում սկիզբ առած նախաձեռնությունը իսկական կամուրջ է դարձել իտալական կողմի և հայկական աշխարհի միջև։ Գաղափարի հեղինակը 11-ամյա Նիկոլե Գորնին է, ով ուներ ցանկություն՝ ստեղծել «Միասնության ծառ», որը կմիավորեր իտալացի դպրոցականներին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ երեխաներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախաձեռնության կյանքի կոչման նպատակով Սեբորգայի գլխավոր հրապարակում տեղադրվել է 11 մետր բարձրություն ունեցող կովկասյան եղևնի, որը Լիգուրիայում համարվում է Հայաստան-Իտալիա բարեկամության խորհրդանիշը։ Տոնածառի ամանորյա զարդարանքները թափանցիկ գնդեր են, որոնց ներսում հայ և իտալացի երեխաների արած նկարներն են։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների լուսանկարները հավաքվել և ուղարկվել են ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության կյանքի կոչմանն աջակցել են նաև Իտալիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, Լիգուրիայի նահանգապետարանն ու տեղական ինքնակառավարման մարմինները։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում