Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ եկեղեցում է պատարագի մասնակցելու դեկտեմբերի 28-ին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ եկեղեցում է պատարագի մասնակցելու դեկտեմբերի 28-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք դեկտեմբերի 28-ին պատարագի մասնակցել Մայր Աթոռում, ինչի վերաբերյալ օրեր առաջ մամուլում հրապարակում է եղել։ 

«Պատարագի պատրաստվում եմ մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- նշեց վարչապետը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է, ինչ պատարագների է մասնակցում հանրապետության տարբեր բնակավայրերի եկեղեցիներում։ Նա հայտարարել է, որ պատարագներին մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգի շրջանակներում, որը որդեգրել է որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում