Տնտեսություն

2025 թվականին տնտեսական աճը առնվազն 6 տոկոս կլինի. վարչապետ

1 րոպեի ընթերցում

2025 թվականին տնտեսական աճը առնվազն 6 տոկոս կլինի. վարչապետ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, թեև,ըստ նրա, կան գործընկերներ, ովքեր չեն բացառում, որ աճը կարող է լինել նաև ավելի բարձր։

«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ Մինչ նոյեմբերի տվյալների հրապարակումը մենք արդեն որոշակի վստահություն ունեինք, որ տնտեսական աճը 6 տոկոսից քիչ չի լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում